ՖՈՐՏՈՒՆԱ TV
<<Ֆորտունա>> հեռուստաընկերությունը հիմնադրվել և Արդարադատության նախարարության կողմից գործունեության վկայականը ստացել է 1992թ.-ին: Իսկ նույն թվականի սեպտեմբերի մեկին առաջին անգամ եթեր է հեռարձակել: Միակ և անփոփոխ գաղափարը, հիմնադրման պահից, ազատությունն է, և հենց դա էլ օգնում է ապրել և աշխատել մեզ արդեն 19 տարի: Հեռուստաընկերությունը 2010 թվականին մասնակցելով հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Լոռու մարզի) ընդհանուր ուղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակումն իրականացնելու թիվ 17 մրցույթին, 16.12.2010 թվականին ճանաչվել է հաղթող և 19.07.2011 –ից սկսել է հեռարձակվել Լոռու մարզում: Հեռուստաընկերությունը հեռարձակում է բնակչության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտալուսավորչական, կրթական, մարզական, ժամանցի և հանրությանը կարևոր այլ տեղեկատվությամբ ապահովող ծրագրեր: