Media School
Russian-Armenian (Slavonic) University
Ամեն անգամ միացնելով հեռուստացույցը կամ ռադիոն՝ պատկերացնում եք Ձեզ հաղորդավարի դերում, բայց պակասո՞ւմ է փորձը, ապա «Հաղորդավարների դասընթացը» հենց Ձեզ համար է:
Այս դասընթացի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք բացահայտել Ձեր կարողությունները հաղորդավարի մասնագիտության մեջ:
Հիմնական դասավանդվող առարկաները
- Խոսքի վարպետություն
- Լրագրողական հմտություն
- Ռադիոեթերի վարպետություն
- Հեռուստահաղորդավարական հմտություն
- Եթերի վարպետություն
- Հաղորդավարի իմիջ
Հիմնական դասախոսական կազմը
- Աննա Հեքեքյան, «Կինոյի և թատրոնի ինստիտուտ»
- Արտակ Հերիքյան, «Արմենիա» հեռուստաընկերություն
- Արթուր Ազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն
- Արտավազդ Բայաթյան, «Արձագանք» ռադիոկայան
- Մանե Պապյան, «Բիզնես դպրոց»
- «Ատեքս» ստուդիա
Պրակտիկա
Պրակտիկան անց է կացվում ոչ պակաս քան 5 լրատվական ընկերություններում, որոնցից են` «Արմենիա», «Հ2», «Կենտրոն», «Միր», «Ա1+» հեռուստաընկերությունները, «Ավրորա», «Արձագանք», «Ազատություն» ռադիոկայանները:
Բացի բուն դասընթացը ուսուցանողներին հնարավորություն կընձեռվի նաև ունկնդրել մեդիա ոլորտի հայտնի մասնագետների master-class-երը:
Դասընթացի պայմանները
6-ամսյա դասընթացը նախատեսում է 200 ժամ տեսական և պրակտիկ դասաժամեր:
Դասընթացն անցկացվում է շաբաթական 3 անգամ:
Դասընթացի ամսական վճարը 40 000 դրամ է:
Տրվում է վկայական: