Nanar Sargsyan

Բարի գործերի հիշատակը պահպանելու ամենալավ եղանակը դրանք կրկնելն է: Ով անշնորհք ձեռքով ճանկում է վարդը, թող չգանգատվի, թե փշերը իրեն ծակում են: Ճշմարիտ առատաձեռն նա է, ով տալիս է նրանից, ինչն անձամբ իրեն է պատկանում: Միջակ մտքի տեր մարդիկ սովորաբար դատապարտում են, այն ամենը, ինչ վեր է նրանց կարողությունից: Ամեն ոք դժբախտ է ուղիղ այնքան, որքան նա իրեն դժվախտ է համարում: Աշխարհը միանգամայն այլ կերպ կերևա, եթե նայես նրան ոչ միայն քո կտուրից: Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե այն հանդես չգար բարիքի անվան տակ: Աղքատության պատճառը հաճախ ազնվությունն է: Ամենաբարձր գնահատականը, որին կարող է արժանի լինել միայն անձնական կյանքում առաքինի մարդը, իր ծառաների հավանությունն է: Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին: Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում: