Նորայր Նորիկյան
Նորայր Նորիկյանը իրավագիտության մագիստրոս է. 2007թ. ավարտել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Գիտակրթական միջազգային կենտրոնի» մագիստրատուրան: 2005-2006թթ. սովորել և ավարտել է Եվրոպայի Խորհրդին առընթեր քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: Ստացել է ավարտական դիպլոմ: 2006թ. հանդիսացել է Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպայի Խորհրդին առընթեր քաղաքական դասընթացների դպրոցների ամառային համալսարանի ունկնդիր, որն ավարտել է հաջողությամբ և ստացել հավաստագիր: 2000-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Մ. Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2004թ. մասնակցել և հաջողությամբ ավարտել է հոլանդական «Քորդեյդ» կազմակերպության աջակցությամբ և «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ և եվրոպական իրավունք» դասընթացը ևստացել հավաստագիր: 2002թ. մասնակցել և հաջողությամբ ավարտել է ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորված և «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացված «Ապաստանի համակարգի զարգացումը Հայաստանում» դասընթացը և ստացել հավաստագիր: 1985-1989թթ. սովորել է Երևանի Ե. Չարենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում: 1995թ. ավարտել է Երևանի թիվ 179 միջնակարգ դպրոցը: Ունի հատուկ քաղաքացիական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: 2007-2009թթ. աշխատել է Երևանի Գյուղատնտեսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում որպես իրավունքի դասախոս: Դասավանդել է Սահմանադրական իրավունք, Եվրոպական իրավունք, ՀՀ Դատական համակարգը,ԴԱՀԿ, իրավապահ մարմինների գործունեությունը, Մունիցիպալ իրավունք առարկաները: 2005-2006թթ. աշխատել է Երևանի Մ. Խորենացու անվան համալսարանում որպես կադրերի և կազմակերպչական հարցերի գծով պրոռեկտոր: Համակարգել է կադրերի շարժը, իրավապայմանագրային համակարգը, ԲՈՒՀԻ արտաքին կապերը և ներբուհական կազմակերպչական հարցերը: 2003թ. Հիմնադրել է «Երիտասարդական ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, հանդիսացել է նրա նախագահը: